անցիալ օրը ինձ համար բացահայտեցին Թումանյանին, սիրահարված, սիրո մասին խոսող պոետին, այս բանաստեղծությունը կարդացի www.akumb.am կայքում, ու մտավ հոգուս մեջ, կարդացեք դուք նույնպես, ու այցելեք ակւմբ, շփվելու հետաքրքիր մարդկանց հետ, բացահայըելու ինքներդ ձեզ ու ձեր շրջապատին
ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտում դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։
Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։
Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։
Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
1892

